ԽՈՒՍԱՓԵ՛Ք «ԼՌԵԼՅԱՅՆ»-ԻՑ

Ձեր թվային բարեկեցությունն ամրապնդելու համար

Ներբեռնեք և տպեք:

Որքան ժամանակ է, որ դուք կտրվել եք համացանցից և ամբողջ օրվա ընթացքում թեկուզ և մեկ ժամ չեք մոտեցել Ձեր սարքերին: Եթե Դուք մշտապես առցանց եք, իմացեք՝ Դուք մենակ չեք: Ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ սմարթֆոնն օգտագործում եք ի շահ Ձեզ:

Նշենք, որ սարքերի նկատմամբ Ձեր անհաղթահարելի ձգտումը Ձեր մեղավորությունը չէ: Հավաքում եք, թե ոչ՝ Ձեր բոլոր սիրելի հավելվածները և կայքերը մշակված են այնպես, որ յուրաքանչյուր գործառույթ, գույն կամ ձայն «օպտիմիզացվել են»՝ Ձեզ կառչած պահելու համար: Վաճառքով հետաքրքրված ընկերությունները շահագրգռված են, որպեսզի օգտատերերը մշտապես վերադառնան՝ ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար:

Ցանկանու՞մ եք հավասարակշռություն գտնել Ձեր օնլայն և օֆլայն կյանքի միջև: Հենց այդպիսի նպատակ է դրել Data Detox-ը:

Սկսեցինք:


1. ԱՊՐԵՔ ԱՅՍՏԵՂ ԵՎ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Այս խորհուրդն ավելի դաժան է, քան թվում է: Մշտապես կենտրոնացած լինելը ամենօրյա ջանք է պահանջում: Դա նման է ուղեղի մկանի, որը պետք է պարբերաբար մարզել, որպեսզի կարողանաք հույս դնել դրա վրա: Կարող եք սկսել նրանից, որ նկատեք Ձեր հարաբերություններն այն տեխնոլոգիաների հետ, որոնք օգտագործում եք:

Որքա՞ն ժամանակ եք ծախսում հեռախոսի մեջ

Եթե պատասխանը Ձեզ դուր չի գալիս, կան կարգավորումներ և ռազմավաություններ, որոնց կարող եք հետևել՝ Ձեր տեխնիկայի վրա վերահսկողություն սահմանելու համար:

Եթե Ձեր նպատակն է ավելի քիչ ժամանակ ծախսել Facebook-ում, Instagram-ում կամ Snapchat-ում, փոխեք այդ հավելվածների կարգավորումներն ու թույլտվություններն այնպես, որ Ձեզ համար հարմար տարբերակով աշխատեն: Որոշ հավելվածներ, օրինակ Instagram-ը անգամ տարբերակ ունեն, երբ հավելվածը Ձեզ հիշեցնում է, որ Դուք հասել եք Ձեր օրվա առավելագույնին:

Instagram:

  • Պրոֆայլ →
  • Մենյու →
  • Կարգավորումներ
  • Օգտահաշիվ
  • Ձեր գործունեությունը
  • Սահմանել օրական հիշեցում

Եթե կարծում եք, որ Ձեր հեռախոսը փչացնում է իրական կյանքում Ձեր զրույցները դռռոցով, զնգոցով կամ լույսով, կարող եք այն ժամանակավորապես դնել լուռ ռեժիմի վրա, «դեմքով» դեպի սեղանը, և անգամ թողնել պայուսակում կամ գրպանում՝ աչքից հեռու:


2. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն ԴԱՐՁՐԵՔ ԴԻԶԱՅՆԻ ՀՆԱՐՔՆԵՐԻ ՎՐԱ

Համոզիչ դիզայնը, որը նաև անվանում են «մութ նախշեր» (dark patterns) հիմնված է մարդկային հոգեբանության վրա, որի նպատակն է ստիպել Ձեզ մուտք գործել, գնել ինչ-որ բան կամ տրամադրել ավելի շատ անձնական տվյալներ, քան նախատեսում էիք:

Ընդհանուր դիզայնի գործիքները կարող են ներառել որոշակի գույներ, կոճակներ, ոչ հստակ տեքստ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն: Երբեմն այս հնարքներն ակնհայտ են, բայց երբեմն դրանք դժվար է նկատել: Դրանց մի մասը գուցե Դուք նկատել եք առցանց առևտրի կայքերում գրանցվելիս կամ բաժանորդագրվելիս: Պատճառը, որ Դուք ամենուր տեսնում եք դիզայնի այս հնարքները, այն է, որ դրանք աշխատում են. դրանք ստիպում են մեզ սեղմել, բաժանորդագրվել, ավելի հաճախ գնել և կրկին ու կրկին վերադառնալ:

Որքան շատ իմանաք Ձեր կողմից օգտագործվող կայքերում ներդրված նուրբ հիշեցումների և մանիպուլյացիաների մասին, այնքան ապահով և տեղեկացված կդառնաք:

Գոյություն ունեն մի շարք հնարքներ, որոնց միջոցով կարող եք հիմարացնել Ձեր հավելվածներին:

Իմացեք՝ երբ են Ձեզ «գայթակղում». առաջին բանը, որ կարող եք անել՝ պարզապես իմացեք, որ Ձեր նկատմամբ կիրառվում է այս տեխնիկան:

Սքրինշո՛թ արեք և տարածե՛ք. ամեն անգամ, երբ հանդիպում եք համոզիչ դիզայնի տարրերի, սքրինշոթ արեք և տարածեք Ձեր ընկերների շրջանում (բնականաբար ջնջելով անձնական տվյալները (գաղտնիությունն ամենակարևորն է): Կարող եք նաև դիմել ընկերությանը՝ դա փոխելու առաջարկով:

Հանգստություն պահպանեք. Եթե առևտրային էջում հետհաշվարկի ժամացույց կա, հարց տվեք ինքներդ Ձեզ՝ արդյոք սա իսկապես հրատապ է: Եթե Ձեզ բռնեցնում եք այն մտքի վրա, որ սեղմեցիք կոճակը, չնայած որ չէիք ուզում, մտածեք՝ ինչ բառեր է օգտագործել ծառայությունը այդ կոճակի վրա, կամ ինչ գույն ունի այն: Եթե մտահոգվեցիք, պետք չէ անմիջապես մտածել, որ Դուք եք մեղավոր. հաշվի առեք կայքի կամ հավելվածի կողմից օգտագործվող ձևակերպումները, քանի որ դրանք կարող են ոչ հստակ լինել:


3. ԵՂԵ՛Ք ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ

Եթե Դուք կարող եք հիմարացնել այդ հնարքներն ու դիզայնի տարրերը, որոնց նպատակն է Ձեզ ստիպել անվերջ ներքև իջնել և սեղմել, ապա Դուք կարող եք նաև ավելի խելացի գտնվել՝ հայտնաբերելու այն հրապարակումներն ու պատկերները, որոնց նպատակը Ձեզ մոլորեցնելն է:

Մինչ այժմ Դուք թերևս լսել եք «ապատեղեկատվության» և «կեղծ լուրերի» մասին: Դուք կարող եք ավելի խելացի գտնվել ապատեղեկատվությունից, եթե Ձեզ համար սովորություն դարձնեք քննադատական հարցեր տալը ցանկացած տեղեկատվության մասին, որը սպառում եք, հատկապես եթե այն զարմացնող է, տարօրինակ կամ չափազանց լավը՝ ճիշտ լինելու համար:

Եվ վերջում, Դուք կցանկանաք ստուգել՝ որ լուրն է ճիշտ, որը կեղծ. հատկապես եթե Դուք ցանկանում եք այն տարածել Ձեր ընկերների կամ ընտանիքի անդամների շրջանում:

  • Ի՞նչ կայք է հրապարակել:
  • Ո՞վ է գրել այն (և ե՞րբ):
  • Ինչի՞ մասին է ամբողջ հոդվածը՝ վերնագրից բացի:
  • Ի՞նչ աղբյուրներ են վկայակոչվում:

Եթե Դուք կարծում եք, որ դա ապատեղեկատվություն է և ցանկանում եք դադարեցնել դրա տարածումը, կան բազմաթիվ հարթակներ, որտեղ կարող եք բողոքել այդ հրապարակումից: Հետո արդեն կարող եք որոշել՝ շարունակում եք արդյոք հետևել այն օգտահաշվին, որը հրապարակել է դա:


4. ՁԵԶ ԼՍԵԼԻ՛ ԴԱՐՁՐԵՔ

Եթե Ձեզ դուր չի գալիս Ձեր կողմից շատ այցելվող/օգտագործվող կայքերի կամ հավելվածների կպչուն դիզայնը կամ սխալ տեղեկատվություն եք տեսնում, Դուք կարող եք նրանց էլհասցեին նամակ գրել, թվիթ անել և նրանց տեղյակ պահել, որ համաձայն չեք դրա հետ:

Եթե ընկերությունների վրա ճնշում է գործադրում նրանց ամենաարժեքավոր ակտիվը՝ օգտատերերը, կա հավանականություն, որ նրանք կփոխվեն:

Եթե Ձեզ թվում է, որ Ձեր արձագանքը տեղ չի հասել, ավելի հզոր բան կա, որ կարող եք անել. օգտվեք այլ հավելվածից կամ կայքից: Եթե Դուք տեղյակ եք պահել, որ տվյալ կայքում կամ հավելվածում ինչ-որ բան Ձեզ դուր չի գալիս և հետո դադարել եք դրանից օգտվել, և եթե բավարար չափով մարդիկ դա անեն, նրանք կնկատեն:


5. ԽՈՍԵ՛Ք ԱՅԴ ՄԱՍԻՆ

Փոխանցեք: Այս խորհուրդը հեշտությամբ կարող եք մոռանալ, բայց այն կարող է մեծ ազդեցություն ունենալ: Պատմեք Ձեր ընկերներին, ընտանիքի անդամներին, գործընկերներին այն ամենը, ինչ նկատում եք, և անգամ խնդրեք նրանց միանալ Ձեզ և դետոքսիկացվել:

Բոլորն էլ պայքարում են իրենց հեռախոսային սովորույթները կարգավորելու հարցում: Կարևորն այն է, որ Դուք գտնեք այն ուղին, որը Ձեզ համար ճիշտ կլինի, և որը համապատասխանում է Ձեր կենսակերպին:

Փորձարկումներ արեք, մինչև որ գտնեք՝ որն է Ձեզ համապատասխանում, հետո թարմացրեք Ձեր սովորույթները, քանի որ ժամանակի ընթացքում Ձեր կարիքները փոխվում են:

Եվ վերջապես, Ձեր տեխնիկական նախընտրությունների մասին տեղյակ պահեք Ձեր շրջապատին: Օրինակ, եթե Դուք որոշել եք, որ ժամը երեկոյան 8-ից հետո անհասանելի եք լինելու մեսենջերով, այդ մասին հայտնեք Ձեր ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք փոխարենը Ձեզ զանգահարեն: Այդ երկխոսությունը բաց պահեք, հարցեր տվեք և կարող եք ունենալ առավել հավասարակշռված առցանց կյանք, որը համապատասխանում է Ձեզ: