ՎԵՐԱՀՍԿԵՔ ՁԵՐ ՍՄԱՐԹՖՈՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

ցանցում գաղտնիություն պահելու համար

Ներբեռնեք և տպեք:

Երբեմն կարող եք մտածել՝ իսկ ինչ պիտի պատմեն Ձեր տվյալները Ձեր մասին, թվում է՝ մի մեծ բան չէ. ում է պետք, թե Դուք ինչ երաժշտություն եք լսում, ինչ կոշիկ եք գնում, կամ արդյոք Ձեր արձակուրդը մեկ տարի առաջ եք սկսում պլանավորել:

Խնդիրն այն է, թե ինչ է տեղի ունենում Ձեր տվյալների հետ: Ժամանակի ընթացքում դրանց համակցությունից ձևավորվում է թվային պատկեր՝ Ձեր նախասիրությունները, տեղաշարժերը, հավատալիքները, սովորույթները, և այդ տվյալները կարող են հասանելի դառնալ նրանց, ովքեր վերլուծում են դրանք և օգուտ ստանում, օրինակ բիզնես ընկերություններին և տվյալների բրոկերներին:

Եթե հետևեք այս Data Detox-ին, կտեսնեք՝ ինչու և ինչպես է այդ ամենը կատարվում և գործնական քայլեր կձեռնարկեք վերահսկելու Ձեր տվյաները համացանցում:

Սկսեցինք:


1. ՓՈԽԵ՛Ք ՍԱՐՔԻ ԱՆՈՒՆԸ

Ինչ-որ պահի Դուք Ձեր Wi-Fi-ին, Bluetooth-ին (կամ երկուսին էլ) անուն եք դրել, գամ գուցե անունն ավտոմատ կերպով է գերներացվել կարգավորումների ժամանակ: Դա նշանակում է, որ Wi-Fi-ի ցանցի սեփականատիրոջ մոտ Դուք երևում եք որպես “Alex Chung’s Phone” (Ալեքս Չանգի հեռախոս), կամ եթե Ձեր Bluetooth-ը միացված է, այդ անունով տեսանելի եք լինում բոլոր նրանց, ովքեր նույնպես այդ պահին միացրել են իրենց Bluetooth-ը:

Երբ մտնում եք ռեստորան, սրճարան կամ օդանավակայան, Ձեր անունը չեք հայտարարում, չէ՞: Ուրեմն ինչու՞ պետք է հեռախոսի անունը հայտարարեք:

Դուք կարող եք փոխել Ձեր հեռախոսի անունը, այնպես, որ այն ուղղակիորեն Ձեզ չմատնանշի, բայց Ձերը լինի:

Ինչպես դա անել.

Android:

  • Փոխել Wi-Fi-ի անունը
    • Կարգավորումներ
    • Wi-Fi
    • Մենյու →
    • Ընդլայնված կարգավորումներ / Լրացուցիչ
    • Wi-Fi ուղիղ
    • Վերանվանել սարքը
  • Փոխել Bluetooth-ի անունը.
    • Կարգավորումներ
    • Bluetooth
    • Միացնել Bluetooth-ը, եթե այն անջատված է →
    • Մենյու →
    • Վերանվանել սարքը
    • Միացրեք Bluetooth-ը

 

iPhone:

  • Փոխել հեռախոսի անունը.
    • Կարգավորումներ
    • Հիմնական
    • Այս սարքի մասին
    • Անուն

2. ՋՆՋԵ՛Ք ՏԵՂԱՇԱՐԺԻ ՀԵՏՔԵՐԸ

Եթե Ձեզ թվում է, որ Ձեր տեղաշարժի մասին տվյալները պարզապես տեղեկատվության խառը կտորներ են, համակցության մեջ դրանք կարող են կարևոր տեղեկություն բացահայտել Ձեր և Ձեր սովորույթների մասին, օրինակ՝ որտեղ եք ապրում, աշխատում և որտեղ եք սիրում ժամանակ անցկացնել ընկերների հետ:

Բազմաթիվ ընկերությունների և դատա-բրոկերների համար դա մեծ պահանջարկ ունեցող տեղեկություն է:

Դրա համար անցեք Ձեր հավելածների թույլտվությունների վրայով և անջատեք գտնվելու վայրի ծառայությունները: Գտեք այն հավելվածները, որոնց համար այդ ծառայությունը պարտադիր չէ (իսկապե՞ս կարևոր է, որ այդ խաղն իմանա Ձեր գտնվելու վայրը) և նրանք, որոնք Դուք չեք ցանկանում, որ ունենան այդ տվյալը:

Android:

  • Կարգավորումներ
  • Հավելվածներ
  • Գտնվելու վայր

 

iPhone:

  • Կարգավորումներ
  • Գաղտնիություն
  • Գեոլոկացիայի ծառայություններ
  • Յուրքանչյուր հավելվածի գտնվելու վայրի կառավարում

3. ՄԱՔՐԵ՛Ք ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ

Ձեր սոցմեդիա հավելվածները, խաղերը և եղանակի տեսության հավելվածները հետաքրքրված են Ձեր տվյալներով... և գուցե արդեն հավաքել են դրանք:

Ձեր հեռախոսում այսպիսի պատահական հավելվածներից հրաժարվելը, որոնք անգամ չեք էլ օգտագործում, կարող է հզոր միջոց լինել Ձեր թվային հետքերը վերացնելու գործում:

Բացի այդ, դրա արդյունքում Դուք կարող եք տեղ ազատել Ձեր հեռախոսում և երկարաձգեք մարտկոցի կյանքը:

Android:

  • Կարգավորումներ
  • Հավելվածներ
  • Ընտրեք այն հավելվածը, որից ուզում եք ազատվել →
  • Հեռացնել

 

iPhone:

  • Սեղմեք և սեղմած պահեք տվյալ հավելվածը, մինչև որ բոլոր հավելվածները կսկսեն թրթռալ և նրանց բոլորի վերևի ձախ անկյունում կերևա փոքրիկ խաչ:
  • Հավելվածը հեռացնելու համար սեղմեք տվյալ հավելվածի վրայի խաչը:
  • Հետո կարող եք վերադառնալ նախկին վիճակին:

4. ՄԱՔՐԵ՛Ք ՀԵՏՔԵՐԸ

Ձեր հեռախոսի բրաուզերը պահպանում է հսկայական քանակությամբ տեղեկատվություն՝ Ձեր գտնվելու վայրը, ինչ որոնում եք կատարել, ինչ կայքերից եք օգտվում, և կարող է «բաց թողնել» այդ տեղեկատվությունը: Դուք կարող եք որոշակի վերահսկողություն հաստատել այդ տեղեկատվության նկատմամբ՝ կատարելով մի քանի փոփոխություններ:

Հեռախոսներում, թաբլեթներում և համակարգիչներում սովորաբար տեղադրված են լինում բրաուզերներ, որոնց համար Ձեր գաղտնիությունը առաջնահերթություն չէ: Փոխարենը, Դուք կարող եք ներբեռնել և օգտագործել բրաուզերներ, որոնք Ձեր ցանցային գործունեությունը առավել գաղտնի են պահում և կարող են հեռու պահել Ձեզ թրեքերներից:

«Լրտեսությունից» զերծ մնալու համար Դուք կարղ եք ավելացնել որոշ անվտանգության ուժեղացման ֆունկցիաներ՝ add-on-ներ կամ extension-ներ, (գոյություն ունեն հեշտությամբ ներբեռնվող մինի-ծրագրեր Ձեր բրաուզերների համար, որոնք կարող են Ձեր առցանց գործունեությունն ավելի գաղտնի դարձնել):

  • Լրտեսական գովազդներն ու անտեսանելի թրեքերներն արգելափակելու համար ներբեռնեք uBlock Origin (Chrome-ի, Safari-ի, Firefox-ի համար) կամ Privacy Badger (Chrome-ի, Firefox-ի և Opera-ի համար):
  • Որպեսզի համոզվեք, որ Ձեր կապերը կայքերում հնարավորինս անվտանգ են, ներբեռնեք HTTPS Everywhere: դա բրաուզերի extension է, որպեսզի Ձեր հաղորդակցությունը բազմաթիվ խոշոր կայքերի հետ գաղտնագրվի և պաշտպանված լինի: Եթե Դուք Safari-ի օգտատեր եք և ցանկանում եք օգտվել սրանից, Ձեր հիմնական որոնման համակարգ դարձրեք ոչ-Google պրոդուկտ, օրինակ DuckDuckGo, որն ավտոմատ կերպով Ձեզ կուղղորդի դեպի գաղտնագրված կապեր:

5. ՀԵՌԱՑՐԵ՛Ք ԹԵԳԵՐԸ ՁԵՐ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ

Նախկինում երբևէ նպաստե՞լ եք Ձեր ընկերների տվյաների ավելացմանը՝ նրանց պիտակելով նկարներում և հրապարակումներում:

Թեթևացրեք նրանց տվյալների ծանրաբեռնվածությունը հնարավորինս բոլոր նկարների և հրապարակումների վրայից՝ հանելով նրանց թեգերը:

Փոխանակվե՛ք. Խրախուսեք Ձեր ընկերներին, ընտանիքի անդամներին և գործընկերներին միանալ Ձեզ՝ վերահսկելու «ազատ» տեղեկատվությունը: Եթե մենք բոլորս միասին աշխատենք մեր տվյալների հետքերը վերահսկելու ուղղությամբ՝ ավելի լավ արդյունքի կարող ենք հասնել: