6 ԽՈՐՀՈՒՐԴ՝ ԶԵՐԾ ՄՆԱԼՈՒ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌՑԱՆՑ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Ներբեռնեք և տպեք:

Հավելվածները, կայքերը և առցանց մեդիան կարող են հիմնական գործիքը լինել տեղեկություն ստանալու, զվարճանքի և լայֆհեքերի համար: Բայց այդ ամբողջ կոնտենտում կարող է բարդ լինել չտրվել շեղող գործոններին և գտնել այն, ինչ իսկապես փնտրում եք: Ավելին, կարող է դժվար լինել հասկանալ ճշմարտության և հորինվածի տարբերությունը, երբ առցանց հանդիպում եք տեսանյութի, նկարի կամ հոդվածի:

Անձնավորված ալգորիթմները, որոնք փորձում են Ձեզ պրոֆիլավորել, ցնցող վերնագրերը, խմբագրված լուսանկարներն ու տեսանյութերը կարող են Ձեզ համոզել միանգամայն այլ իրականություն: Այն, ինչ Դուք տեսնում եք առցանց, միշտ չէ, որ արտացոլում է իրականությունը:

Data Detox-ի այս հատվածում մենք կպատմենք ապատեղեկատվության ամենահայտնի թեմաների և վիրուսային բառերի մասին: Սկսենք Ձեր պատասխանատվության վերլուծությունից, որից հետո կուսումնասիրենք առավել լայն պատկեր և խորհուրդներ կտանք, թե ինչպես կողմնորոշվել վիրտուալ ապատեղեկատվության աշխարհում:

Սկսեցինք:


1. ԳԻՏԱԿՑԵ՛Ք ՁԵՐ ՈՒԺԸ

Հավանելը, տարածելը, ռեթվիթը և վերահրապարակումը գործողություններ են, որոնք նկարագրում են, թե որքանով եք Դուք կապված այն ամենի հետ, ինչ տեսնում եք օնլայն, և Ձեր այդ փոխազդեցությունները կարող են մեծ նշանակություն ունենալ: Եթե բավարար թվով մարդիկ են արձագանքում լուսանկարին, տեսանյութին կամ հրապարակմանը, այն արագ տարածվում է և դառնում «վիրուսային»:

Մի պահ ինքներդ Ձեզ հարց տվեք. «Ո՞րն է իմ ազդեցությունն օնլայն տիրույթում»: Վերջին անգամ ե՞րբ է եղել, երբ տեսել եք շոկային կամ զվարճալի հոդված, վերնագիր, տեսանյութ կամ լուսանկար և վայրկյանների ընթացքում արդեն այն ուղարկել եք Ձեր ընկերներին:

Հետազոտողները կարծում են, որ վիրուսային դարձող հոդվածները կամ նկարները նրանք են, որոնք Ձեր մեջ առաջացնում են վախ, զզվանք, տագնապ, զայրույթ և բարկություն: Եթե Դուք հենց այսօր առավոտյան նման բան եք արել, պետք չէ վատ զգալ դրանից:

Տարածելը խրախուսվում է Տարածելը մասնակցության ձև է: Երբ տարածում եք ինչ-որ բան (ցանկացած բան), Դուք մեծացնում եք դրա՝ վիրուսային դառնալու հավանականությունը: Եթե պարզվում է, որ այն ֆեյք է, կուզեի՞ք, որ Ձեր անունը կամ հեղինակությունը կապվեր դրա հետ: Նախքան հղումը տարածելը, մտածեք՝ գուցե տարածում եք կեղծ բան, վնասակար կամ թունավոր:


2. ՄԵ՛Կ ԱՆԳԱՄ ԷԼ ՄՏԱԾԵՔ՝ ՆԱԽՔԱՆ ԱՅԴ ԹԵՍՏՆ ԱՆՑՆԵԼԸ

Վերջին անգամ ե՞րբ է եղել, երբ տեսել եք թեստ (տեքստային կամ լուսանկարի տեսքով) նմանատիպ վերնագրով.

  • Ո՞ր տասնամյակն եք Դուք
  • Ո՞րն է Ձեր հոգու կենդանին
  • Ո՞րն է Ձեզ համար կատարյալ արձակուրդը
  • ... ցանկը շարունակվում է

Չնայած կա հավանականություն, որ այս հարցաշարի նպատակն իսկապես Ձեզ զվարճացնելն է, հնարավոր է նաև, որ հարցերը զգուշորեն այնպես են կառուցված, որ տեղեկատվություն հավաքեն Ձեր մասին և դասակարգեն Ձեր ինքնությունը՝ հիմնված այսպես կոչված հոգեմետրիկ երանգների վրա:

Օրինակ, «Սիմփսոնների ո՞ր կերպարն եք Դուք» թեսթի պատասխանը՝ Ձեր բրաուզերում կամ հավելվածներում երևացող մի շարք այլ սովորույթների հետ կարող են տվյալների վերլուծաբաններին պատկերացում տալ՝ ինչ տեսակի մարդ եք Դուք, ինչն է Ձեզ համար կարևոր, և ինչպես ազդել Ձեզ վրա, որպեսզի, օրինակ գնեք կոշիկ... կամ անգամ կարող են կազմել Ձեր պրոֆիլը, որպեսզի որոշեն՝ ինչպես կարելի ներազդել Ձեզ վրա՝ հաջորդ ընտրություններում այս կամ այն կերպ քվեարկելու համար:

Ավելի շատ գաղտնիքներ

Երբ ասում են անձնական տվյալներ, առաջինը մտաբերում եք գաղտնաբառերը, նույնականացման քարտը, բանկի հաշվեհամարը: Բայց Ձեր մասին մանրամասները, օրինակ, ինչն է Ձեզ վախեցնում, զայրացնում, կամ ինչ ձգտումներ ունեք, խիստ անձնական են: Այս տվյալները կարող են արժեքավոր լինել տվյալների վերլուծաբանների համար՝ լույս սփռելով այն բանի վրա, թե ինչպես կարելի է Ձեզ ցանցը գցել: Մեկ անգամ էլ մտածեք՝ նախքան կփորձեք հարցման կամ թեստի միջոցով «բաց թողնել» այդ բնույթի տեղեկատվությունը:


3. ԿՈՒԼ ՄԻ՛ ՏՎԵՔ ԽԱՅԾԸ

Քլիքբեյթ եզրն օգտագործվում է սենսացիոն, անազնիվ և հորինված վերնագրերը նկարագրելու համար, որոնք նպատակ ունեն ստիպել մարդուն սեղմել վերնագիրը կամ հղումը: Որքան շատ ուշադրության է արժանանում հոդվածը, տեսանյութը կամ լուսանկարը, այնքան շատ գումար այն կարող է հավաքել: Դա նշանակում է, որ այն ստեղծողները շահագրգռված են ասել ցանկացած բան, որը կստիպի Ձեզ սեղմել հղումը կամ տարածել այդ կոնտենտը:

Ձեր կողմից օգտագործվող հարթակները (օրինակ Facebook-ը կամ Instagram-ը) Ձեր շուրջ կառուցված ինքնության պրոֆիլի հիման վրա կարող են Ձեզ առաջարկել պատվիրված վերնագրեր, որոնց նպատակն է շարժել Ձեր էմոցիաները՝ ստիպելով Ձեզ սեղմել:

Քլիքբեյթ վերնագրերի տակ կարող եք գտնել ապատեղեկատվություն, բայց միշտ չէ, որ դա այդպես է: Հենց սկսեք տարբերել քլիքբեյթ վերնագրերը, դրանք կսկսեք նկատել YouTube-ում, բլոգերում և տապլոիդներում:

Հասե՛ք սկզբնաղբյուրին

Երբ հանդիպում եք քլիքբեյթի, վերնագրով մի՛ բավարարվեք: Եթե հղումն անվտանգ է երևում, բացե՛ք հոդվածը և փորձե՛ք գտնել՝ ով է նյութի հեղինակը, երբ է այն հրապարակվել, և ինչ աղբյուրների է վկայակոչում: Դա կարող եք գտնել հոդվածում, կարող է լինել ծանուցում, որ դա վճարովի կոնտենտ է կամ գովազդ, կամ գուցե այն տեղադրված է Կարծիքներ բաժնում: Այս մանրամասները կարող են Ձեզ օգնել հասկանալ՝ արդյոք այն արժե Ձեր ծախսած էներգիան:


4. ԶԳՈՒՇԱՑԵՔ ԿԵՂԾԻՔԻՑ

Դիփ ֆեյքերը այն տեսանյութերն են, ձայնագրությունները կամ լուսանկարները, որոնք թվային փոփոխության են ենթարկվել, հիմնականում՝ ինչ-որ մեկի դեմքը կամ շարժումները մյուսի վրա դնելու, նրանց խոսքը փոխելու միջոցով: Չնայած «դիփ ֆեյքը» նոր եզր է, այդ տեխնիկան երկար ժամանակ է, ինչ այս կամ այն կերպ օգտագործվում է:

Շատ ավելի հեշտ է ստեղծել այսպես կոչված չիփ ֆեյք (էջան ֆեյք)՝ մոլորեցնող կոնտենտ, որը չի պահանջում նուրբ տեխնոլոգիա, այլ պարզապես կարող է կառուցվել տեսանյութի կամ լուսանկարի վրա սխալ վերնագիր դնելով, կամ օգտագործելով հին կոնտենտ՝ ներկայի դեպքերը նկարագրելու համար:

Ֆեյքերի դեմ պայքարելը երբեմն անիրական է թվում, բայց կա մի բան, որ կարող եք անել... ուշադիր եղեք:

Ուշադիր եղեք, փորփրեք

Ինչպես քլիքբեյթերի դեպքում, այս դեպքում էլ այդքան հեշտությամբ մի հավատացեք: Եթե լուսանկարը, տեսանյութը Ձեզ անիրատեսական են թվում կամ չափազանց շոկային են, Ձեզ հարց տվեք՝ ինչ կարող է լինել այդ տեղեկատվության հետևում:

Հակառակ դեպքում, եթե նկատում եք, որ միևնույն լուսանկարը ողողել է Ձեր լրահոսը, և այն Ձեզ ուղարկում են ընկերները, գուցե փորձեք սկզբնաղբյու՞րը գտնել:

Դա հենց այդ դեպքն է, երբ պետք է հարցեր հնչեցնել. Ո՞վ է այն հրապարակել (Ի՞նչ կայք է, ո՞վ է հեղինակը): Ե՞րբ է հրապարակվել: Եթե դա լուսանկար է, TinEye հավելվածի միջոցով ստուգեք՝ երբ է առաջին անգամ հրապարակվել:

Ստուգեք լուրերի այլ աղբյուրներ, նախքան դրան հավատալը և ընկերների ու մերձավորների շրջանում այն տարածելը:


5. ՓՆՏՐԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

«Կեղծ լուր» (ֆեյք նյուզ) եզրն օգտագործվում է բնութագրելու ոչ ճշգրիտ կամ մոլորեցնող տեղեկատվությունը, այդ թվում սատիրան, ոչ լիարժեք հետազոտված կամ ստուգված կոնտենտը, սուտը, խաբեությունը: Կեղծ լուրը, միշտ չէ, որ տարածվում է չարամտորեն, բայց անկախ նրանից, թե ինչ պատճառով է այն տարածվում, արդյունքը հիմնականում նույնն է. մարդիկ այն ստանալով՝ հավատում են, որ այն ինչ սխալ է, իրականում ճիշտ է, կամ որ պատահել է մի բան, որն իրականում չի եղել:

Լավագույն դեպքում դա կարող է լինել հումորային մեմ: Վատագույն դեպքում՝ առողջությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվություն կամ քաղաքական բնույթի կեղծ ինֆորմացիա:

Անգամ ինքնուրույն հետազոտելու և քննդատական հարցեր տալու դեպքում էլ հնարավոր է, որ խճճվեք: Բայց իմացեք, այդ հարցում Դուք միայնակ չեք:

Ամեն ինչ պատրաստ

Քանի որ կայքերը չեն ընդունում իրենց սխալները, դա չի նշանակում, որ նրանք սխալներ չեն անում: Փաստացի, ամենավստահելի հրապարակումները նրանք են, որոնք չափազանց զգույշ են փաստերում, և ունենում են մարդիկ, կամ մի ամբողջ բաժին, որոնց գործը միայն փաստեր ստուգելն է:

Փնտրե՛ք այնպիսի աղբյուրներ, որոնք ուղղումներ են կատարում, երբ սխալվում են: Ավելի լավ է, երբ ուղղումը դրվի տեքստի ամենավերևում և տարածվի սոցմեդիայով, որպեսզի կարիք չլինի երկար փնտրել:


6. ԴՈՒ՛ՐՍ ԵԿԵՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊՂՊՋԱԿԻՑ

Երբ կայքերն ու հավելվածները ստեղծում են պրոֆիլ, որով Դուք հետաքրքրված եք, Դուք կարող եք հայտնվել ֆիլտրված պղպջակում: Սա այն դեպքն է, երբ ծառայությունները Ձեզ ցույց են տալիս ավելի շատ հրապարակումներ՝ նման նրանց, որոնց վրա արդեն սեղմել եք: Ինչպե՞ս է դա սահմանափակում կամ փոխում այն, ինչի մասին լսում եք:

Հայտնվելով ֆիլտրված պղպջակում՝ մարդիկ կարող են տեսնել միանգամայն այլ պատմություններ, այլ վերնագրեր, հոդվածներ, գովազդներ, ինչպես որ ցույց է տրված Կապույտ լրահոս, Կարմիր լրահոս Blue Feed, Red Feed ինտերակտիվ հոդվածում:

Եթե Դուք տեսնում եք ալգորիթմներով «լավ խնամված» կոնտենտ, որի դիզայնը, թվում է, հատուկ Ձեզ համար է, հարց բարձրացրեք՝ ինչպես կարողք եք դուրս գալ ֆիլտրված պղպջակից:

Փոխեք ուղղությունը և ստեղծեք Ձեր լրահոսը

Ֆիլտրված պղպջակից դուրս գալու լավ միջոց է բաժանորդագրվել այնպիսի ծառայությունների, որոնք հավաքում են լուրեր տարբեր աղբյուրներից, ցույց են տալիս տարբեր տեսակետներ: RSS-ալիքները, տարբեր ֆորումները, որտեղ նե


Րագրի գործընկերներ: Save the Children and IFLA logos

Ֆինանսավորվում է Եվրամիության կողմից EU logo